Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքում որևէ քաղաքական ուժի կողմից ատելության խոսք չի լսել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խորհրդարանական այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում լսել է սուր, կտրուկ քննադատություններ, սակայն ոչ ատելության խոսք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի առկայության մասին խոսում է ընդամենը մեկ քաղաքական ուժ, որը հիմնականում նմանատիպ խոսք բարձրաձայնում է: Ես որևէ քաղաքական ուժի՝ ներառյալ «Իմ քայլը» դաշինքի, ներկայացուցիչների կողմից չեմ լսել որևէ ատելության խոսք: Ես լսել եմ շատ սուր, գուցե կտրուկ քննադատություններ, որոնք յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ պետք է հասկանալի լինեն»,-ասաց Ավինյանն ու նկատեց, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում շատ ավելի սուր քննադատություններ են հնչել:

Նրա գնահատմամբ՝ քարոզարշավը բավականին դինամիկ է ընթանում: Փոխվարչապետի պաշտոնակատարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիները տարբեր քաղաքական ուժերի ծրագրերը լսելու և համեմատելու լավ հնարավորություն ունեն, քանի որ այս քարոզարշավի ընթացքում բանավեճերի աննախադեպ մշակույթ է ձևավորվել: «Դրան մասնակցում են նաև իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի ներկայացուցչները՝ ամենաբարձր մակարդակով: Կարծում եմ, սա նույնպես մշակութային փոփոխություն է»,-նկատեց Ավինյանը:

Խոսելով աշխատանքն ու քարոզարշավը համատեղելու մասին՝ Ավինյանն ասաց, որ ոչ աշխատանքային ժամերին քարոզարշավին իր մասնակցությունը, իր գնահատմամբ, ընդունելի և ընկալելի է: «Ինչպես նաև պետք է ընդունելի և ընկալելի լինի այն հանգամանքը, որ ՀՀ փոխվարչապետը, այնուամենայնիվ, պետք է իր գործառույթները կատարի նույնիսկ այս ժամանակահատվածում»,-եզրափակեց նա:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին:

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ