Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի. Հակոբ Արշակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անընդունելի ռազմավարական սխալ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ասաց, որ պլան է եղել սեփականաշնորհել «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» եւ «Սասունցի Դավիթ» ավտոկայանները: «Հարցով գործընթացներ են սկսվել, և աշխատում են այն ուղղությամբ, որ պետգույքի հաշվեկշռից բերեն պետական հաշվեկշիռ»,-ասաց նա:

Նա նշեց, որ կենտրոնական երթուղիների երթուղային ցանց կստեղծվի ամբողջ Հայաստանի տարածքով, որը նաև ինտեգրված կլինի Երևանի քաղաքապետարանի քաղաքի կենտրոնացված ցանցին: «Ձևական կտրոնների ինստիտուտը մենք վերացնում ենք: Նույն վճարի դիմաց մեքենաներն անցնելու են պատշաճ տեխզննություն: Ղեկային և արգելակման համակարգերի հետ կապված կոմպրոմիսներ չեն ինելու և այդ տեխզննության կետերում փորձելու ենք նաև կազմակերպել, որ հերթեր չգոյանա»,-հավելեց նա:

Երկաթուղու մասով էլ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ռազմավարություն է մշակվում միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև ներքին միջազգային ուղևորափոխադրումների մասով: «Սևանի զարգացման ծրագրի շրջանակներում ևս մեկ էլեկտրական, արդիականացված արագընթաց գնացք կներդրի, ինչպես Երևան-Գյումրիի դեպքում:Դա կդառնա մեր տուրիզմի և Սևանի զարգացման ծրագրի հիմնական բաղկացուցիչ մասերից մեկը»,-նշեց նա:

Անդրադառնալով այն հրապարակումներին, որ նախարարը մամուլի ամփոփիչ ասուլիսը կազմակերպել է թանկարժեք հյուրանոցում, Հակոբ Արշակյանն ասաց, որ մամուլի ասուլիսի հյուրանոցում կազմակերպման պատճառը համապատասխան տեխնիկան էր՝ հաշվետվությունը ներկայացնելու համար, ինչի ծախսերը հոգացել է սեփական միջոցներից:

Հայերեն العربية English

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին