Գյումրիում ներկայացվեց «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղի ունեցավ երկրաբանական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եւ մեկնաբանություններով» գիտահանրամատչելի գիրք-ալբոմի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են կորուստները, սեյսմաբանական ու երկրաբանական հետեւանքները, ետերկրաշարժյան իրավիճակը, տարբեր տիպի շենքերի վնասվելու վիճակագրությունը: Գիրք-ալբոմի նպատակն է նպաստել սեյսմիկ պաշտպանության կազմակերպմանը, որպեսզի չկրկնվի Սպիտակի ողբերգությունը:

«Վաղուց անհրաժեշտություն կար հավաքելու, համակարգելու ու մեկնաբանելու այն, ինչ առավել կարևոր էր Սպիտակի երկրաշարժի մասին, ինչի կարիքը զգում էին ինչպես հասարակ քաղաքացիներն, այնպես էլ մասնագետները: Սպիտակի աղետի պատճառը մեկը կամ մի քանիսը չեն: Կային լուրջ բացթողումներ սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հեղինակը:

Գրքի շնորհանդեսը կայացել է նաեւ Երեւանում: Գիրք-ալբոմն իր բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ ընդգրկում է երկրաշարժին վերաբերող առավել կարեւոր ոլորտները՝ 30 տարվա ժամանակահատվածի համար: Գրքում ավելի քան հարյուր լուսանկարներ են հրապարակվել, մեծ թվով փաստացի տվյալներ, 50-ից ավելի քարտեզներ: Գիրք-ալբոմը թարգմանված է անգլերեն:

Գիրքը երաշխավորված է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտատեխնիկական խորհուրդների որոշմամբ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը