Աճեմյանցիները նոր լուծումներով կներկայացնեն Ջոն Օսբորնի պիեսը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն հերթական անմոռանալի անակնկալն են խոստանում թատերասերներին ՝ նոր, իր ձևաչափով տարբերվող և հետաքրքիր ներկայացում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը նոյեմբերի 24-ին և 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղը: Նոյեմբերի 20-ին կայացած ասուլիսի ժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը նշեց , որ այս անգամ էլ Գյումրու թատրոնը հանդիսատեսի դատին է ներկայացում բեմադրություն հրավիրված ռեժիսորի՝ Հրաչ Քեշիշյանի կողմից:

Հրաչ Քեշիշյանը, ում համար սա մեծ բեմում արված առաջին բեմադրությունն է, ընդգծեց, որ Գյումրիում ներկայացում բեմադրելու հրավերը սրտի թրթիռով ու ուրախությամբ է ընդունել՝ հույսով, որ այն երկար կմնա թատրոնի խաղացանկում։ «Ուրախ եմ և տպավորված: Սա իմ կյանքում եզակի դեպքերից է որպես ռեժիսոր՝ ինձ զգում եմ ջերմությամբ պարուրված: Ամեն ինչ այնպես է, ինչպես Հոլիվուդում: Ամեն ինչ անում ենք, որ ներկայացումը կայանա և՛ տեխնիկապես, և՛ զգայական առումով»,- նշեց Հրաչ Քեշիշյանը:

Անդրադառնալով 2007թ-ին Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա նկարահանված «Ոչինչ չի մնա» ֆիլմի բեմական տարբերակին՝ Հրաչ Քեշիշյանը նկատեց՝ ներկայացումը տարբերվում է իր բարդ հոգեբանական իրավիճակների, դերասանական խաղի և տեխնիկական մոտեցումների շնորհիվ. «Զուգահեռներ անցկացնելով ֆիլմի և ներկայացման միջև՝ պետք է նշեմ, որ տեխնիկապես բարդ ներկայացում է ստացվել, որտեղ, բացի բեմում գտնվող 4 հիմնական դերակատարներից, ետնաբեմում աշխատում է սպասարկող մեծ թիմ։ Ի տարբերություն ֆիլմի, ներկայացման մեջ հերոսներն ավելի երիտասարդ են»:

«Ոչինչ չի մնա» կինոպիեսի բեմադրությունը մուլտիմեդիա ներկայացում է, որտեղ որոշակի տեսարաններ նախօրոք նկարահանված են, և վերարտադրվում են հերոսների հիշողությունների փոխարեն։ Մուլտիմեդիա հնարքներով հերոսների մտքերը լուսագրվում են և ապա ինտերակտիվ կառավարվում տարածության մեջ։ Տարբեր տեսարաններում և անցումներում օգտագործվում են հատուկ գրաֆիկական լուծումներ։

Բեմադրության նկարչական ձևավորումը Գարեգին Եվանգուլյանին է, իսկ երաժշտության հեղինակն է Հայկոն: Հոգեբանական դրամայի մեջ զբաղված են երիտասարդ դերասաններ Արսեն Միքայելյանը, Մանե Մխոյանը, Ջեմա Ադամյանը և Ներսես Ավետիսյանը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, խոսելով բեմադրության անհրաժեշտության մասին, անդրադարձավ նաև թատրոնի առաջիկա ծրագրերին ու իրադարձություններին. «Թատրոնը նոր է վերադարձել Լիբանանից, որտեղ հյուրախաղային ներկայացումներով 7 օրում խաղացինք 6 ներկայացում։ Մեր հաջորդ հյուրախաղերը լինելու են Միացյալ Նահանգներում, հունվարի 27-ին, «Լանթերման Աուդիտորիում» սրահում։ Բացի հյուրախաղային ներկայացումներից, 2019-ին մենք ունենալու ենք մի շարք թատերական նախագծեր, շատ գաղտնիքներ չեմ ուզում բացել, բայց ասեմ, որ թատրոն ենք վերադարձնելու ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյանին, ով մեր ստեղծագործական կազմի հետ կիրականացնի ևս մի նոր ներկայացում»։

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում