Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզ այցելել եմ որպես վարչապետ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Գեղարքունիքի մարզ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցելությունը կատարվել է իր աշխատանքային գործունեության շրջանակում: Հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, պատասխանելով հարցին, թե արդյոք մարզ կատարած այցելությունը չի նշանակում քարոզարշավի սկիզբ և վարչական լծակի կիրառում, նշեց, որ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում բազմիցս եղել է տարբեր մարզերում, և դա նորություն չէ:

«Գեղարքունիքի մարզ այցելելու համար որևէ մեկը սահմանափակված չէ, և քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, կարծեմ, ևս այցելում են: Ես տվյալ դեպքում այցելել եմ որպես վարչապետ: Վարչապետը քաղաքական կարգավիճակ է, և քաղաքական ասելիքներով եմ հանդես եկել քաղաքացիների հետ շփումների ընթացքում: Վարչական լծակի գործադրում ասելով՝ հասկանում ենք այն, որ ինչ-որ մի բան անում է մեկն իր վարչական ռեսուրսի բերմամբ, ինչը չի կարող անել մեկ ուրիշը: Հիմա որևէ մեկը սահմանափակվա՞ծ է Գեղարքունիքի մարզում մարդկանց հետ հանդիպելու, շփվելու հարցում: Կարծում եմ, որ ոչ: Ես ավելացնեմ, որ վարչապետի պաշտոնում բազմիցս եղել եմ տարբեր մարզերում, հանդիպում եմ ունեցել համայքնների ղեկավարների, ներկայացուցիչների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում