1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Փարիզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով՝ «Հասանք Փարիզ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։