Քաղաքականություն

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին փոխգործակցության և Հայաստան–Հունաստան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ համագործակցության լայն օրակարգը և շեշտել Հունաստանի կողմից ՀՀ կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը։

Խրիստոս Սոֆիանոպուլոսն իր հերթին հավելել է, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական ակտիվ երկխոսություն և վստահություն հայտնել, որ առևտրատնտեսական կապերն առաջիկայում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն։

Հանդիպման ավարտին վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում