Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկանան մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները:

«Հայկական մշակութային ժառանգությունը, հատկապես` եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որոնք մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրողների ինքնությունը` դարձնելով անհատին հոգեպես ավելի զարգացած, ընկալող, պատրաստ ուրիշին լսելու և հարգելու:

Բազմամշակույթ միջավայրում ապրելու կենսափորձի, հմտությունների և գիտելիքների շնորհիվ հայերը նպաստել են իրենց բնակության երկրների զարգացմանը և առաջընթացին, դարձել ժամանակի միջազգային առևտրի և ապրանքափոխանակումների անշրջանցելի գործոն, և այդ հանգամանքը նստվածք է թողել հայերի մտածողության, հոգեբանության ու վարքագծի, ինչպես նաև ազդել Հայաստանի քաղաքական ճակատագրի վրա:

Այսօր, երբ Հայաստանն իր պատմական տարածքների մի փոքր մասի վրա վերահաստատել է 100 տարի առաջ ձեռք բերած անկախությունը, արդի հայ հասարակության կառուցման և ապագայի տեսակետից կարևորություն է ստանում հայ ժողովրդի քաղաքակրթական անցյալի վերհանումն ու ուսումնասիրումը, նրա պատմության ամբողջացումը: Հույս ունեմ, որ այն պիտի օգնի մեզ՝ ժամանակակից հայերիս, դրսում թե ներսում, ավելի լավ հասկանալու ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,-նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:

«Թաքնված գանձեր. Արեւելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային գիտաժողովը կազմակերպել է Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացի հայագիտական ամբիոնը՝ Փոլ Գետտի թանգարանի հետ համագործակցությամբ: Համակարգողը հայտնի հայագետ Փիթեր Քոուն է: Գիտաժողովին մասնակցում են բնագավառի հայտնի մասնագետներմեկ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:

Հայերեն العربية English

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը