Պաշտոնական

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

1 րոպեի ընթերցում

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) ղեկավարության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ասոցիացիայի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրիի հին շինությունների վերականգնման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ասոցիացիայի ներկայացուցիչներն առաջիկայում կայցելեն Հայաստան՝ տեղում ծանոթանալու գործարար ու ներդրումային միջավայրին, փոխգործակցության հնարավորություններին ու ուղղություններին:

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան, որը հիմնվել է 1946 թվականին, ընդգրկում է շուրջ 20 հազար մասնավոր ընկերություն, որոնք մասնագիտացած են բնակելի, կոմերցիոն և արդյունաբերական շինությունների, ենթակառուցվածքների զարգացման, ռեստավրացիոն աշխատանքների, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում: Ասոցիացիան գործում է 92 երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում