Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը ներկայացվեց ընթերցողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը ընթերցասեր հանրության դատին հանձնեց «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի անգլերեն հրատարակությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում:

«Շատ երկար եմ սպասել այս աշխատության անգլերեն տարբերակին: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ցանկացած արժեքավոր գաղափար հաճախ պատահական է ծնվում: Դա պայմանավորված է գիտելիքների, իմացության, փորձառության հսկայական պաշարներով: Փելեշյանը երկու ոտքով կանգնած լինելով հողի վրա՝ միևնույն ժամանակ տիեզերական բարձունքից երկրագնդին նայելու անհավանական ունակություն ունի: Դա ապացուցում է, որ վարպետն իր միտքը զարգացրել է «վտանգավոր» աստիճանի: Մենք չէ, որ պետք է գնահատական տանք այս աշխատությանը, բայց, ըստ իս, այն ոչ միայն տեսություն է, այլև ընթերցողի միտքը կառավարելու լավագույն տարբերակ»,-նշեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը:

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ իրեն շատ է տպավորել Արտավազդ Փելեշյանի հատկապես առաջին թռիչքը:

«Հիշում եմ՝ նրա «Սկիզբը» ֆիլմը բացառիկ արժեք էր, որը միջազգային կինոփառատոնում ներկայացնում էր Խորհրդային ամբողջ կինոարտվեստը, և այն շարունակում է մնալ փելեշյանական հսկայական արվեստի առաջնեկը, և եզակի արվեստագետների է տրված ունենալ այդպիսի սկիզբ»,-շեշտեց Մանսուրյանը:

Արտավազդ Փելեշյանը հումորով ասաց, որ վստահ է՝ բոլորը անգլերեն գիտեն ու կկարդան գիրքը: Նա շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, որոնք աջակցել են իրեն գրքի հրատարակության համար:

Գրքի ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2017 թվականին:

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Սովորել էՎԳԻԿ -ի ռեժիսորական ֆակուլտետում։ 1972թվականինԼև Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է«Աստղային ժամ» կինոնկարը:

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները: Ուսանելու տարիներին նա նկարահանել է«Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով: 1969թվականին Փելեշյանը նկարահանել է«Մենք» կինոնկարը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ ԿինոռեժիսորՍերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից