ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի Ջիբրալթար-Հայաստան խաղի բոլոր տոմսերը սպառվել են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Ջիբրալթար-Հայաստան խաղը կկայանա «Վիկտորիա» մարզադաշտում, որը տեղավորում է 5 հազար հանդիսական:
Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Երևանի ժամանակով 23:45-ին: