Քաղաքականություն

Տիգրան Ավինյանն ԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածություն կառաջադրի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածություն կառաջադրի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու թիվ 2 ընտրատարածքում` Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

«Հայտնում եմ նաև, որ պատիվ ունեմ գլխավորելու պարոն Ավինյանի նախընտրական շտաբը»,- գրել է Սիսեռյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում