Քաղաքականություն

Տիգրան Ավինյանն ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընտրություններում առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Առաջադրվել եմ երկրորդ ընտրատարածքում` Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում: Ես Կենտրոնից եմ, բայց Երևանում որևէ վայրից առաջադրվելու տրամաբանությունը շատ սկզբունքային չէ»,-ասաց Ավինյանը:

Նա վստահեցրեց, որ որևէ սկզբունքային հարց չկա, թե որ ընտրատարածքում պետք է առաջադրվեն ինքը, Արարատ Միրզոյանը, նախարարներից Արայիկ Հարությունյանը կամ այլ նախարարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում