Սոֆիայի Հայոց տանը կայացել է «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հոկտեմբերի 26-ին Սոֆիայի Հայոց տանը կազմակերպվեց գրող, թատերագիր Հովհաննես Ներզեթյանի«Արտավազդ և Կլեոպատրա»պատմական պիեսի շնորհանդեսը՝ հատուկ այդ նպատակով Բուլղարիա ժամանած հեղինակի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցեցին հայ և բուլղարական արվեստի և գրականության գործիչներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպանը կարևորեց գրքի նշանակությունը Հայաստանի հարուստ պատմական անցյալի նշանավոր էջերն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու գործում: Նա նշեց, որ ուսումնասիրվում է Բուլղարիայի շահագրգիռ կազմակերպությունների և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ պիեսը բուլղարերեն թարգմանելու, ինչպես նաև՝ Պլովդիվի հայկական ինքնագործ թատերախմբի կողմից այն բեմադրելու ուղղությամբ: Քննարկել է նաև գրքի էկրանավորման հնարավորության հարցը:

Հովհաննես Ներզեթյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու այն հիմնարար համամարդկային գաղափարները, որոնք ստեղծագործության միջոցով նա փորձել է հասցնել ընթերցողին: Հանդիպման ավարտին հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին:

Հոկտեմբերի 28-ին դեսպանության աջակցությամբ Հովհաննես Ներզեթյանի գիրքը ներկայացվեց նաև Պլովդիվի հայ հասարակությանը: Հեղինակը հանդիպումներ ունեցավ գրականության և արվեստի հայ ներկայացուցիչների հետ։

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել