«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի անդամները լքում են երգչախումբը շենքային պայմանների պատճառով. Հեքեքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստականղեկավարու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը «Հին Երևան» ծրագրի մեջ գտնվող հուշարձանների վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարությունը քաղաքական է որակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ Մեսչյանն այդ հայտարարությամբ փորձել է վերջ դնել բոլոր տեսակի ապօրինություններին:

«Չնայած այդ հայտարարությունը համաձայնեցված էր և՛ վարչապետի պաշտոնակատարի, և՛ Երևանի քաղաքապետի հետ, սակայն դրանից անմիջապես հետո Արամի 23 հասցե են գնացել ինչ-որ տղամարդիկ՝ հարևան շինությունները քանդելու ցանկությամբ։ Այդ շենքերի քանդման հետևանքով՝ մեր շենքի պատը, որն այսօր կամ վաղը կքանդվի, կարող է միանգամից քանդվել: Իրենք ասում էին, որ վաճառում են այդ շինությունները…»,- փոքր-ինչ կասկածամտությամբ ասաց Հեքեքյանը։

Վերջինիս պնդմամբ՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի կառույցում գործող երգչախմբի՝ թվով 160 երեխայի աշխատանքը խաթարված է, և, եթե այսպես գնա, հնարավոր է նրանք չկարողանան վերականգնել այն։

Հեքեքյանը նշեց, որ սեպտեմբերից մինչ այսօր երգչախմբից 15 երեխա է դուրս եկել՝ շենքի պայմանների պատճառով:

«Շատ կարևոր հրավեր ենք ունեցել, սակայն մերժել ենք, «սիրտ չկա», անհանգիստ ենք, չենք կարող լքել, ամեն րոպե պատրաստ ենք լինել շենքի մոտ»,- նշեց Հեքեքյանը։

Նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել էր, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի համար ժամանակավոր ամրացման տարբերակ է առաջարկվել և այն հնարավոր է փրկել:

Հայերեն Français

FlyOne Armenia-ն CFM International-ի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ leap-1a չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ

0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննում է անցել և վերադարձել բնականոն աշխատանքային ռեժիմի. ՀՀ նախագահի աշխատակազմի պարզաբանումը

Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա

Աննա Գրիգորյանն ընտրվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Կապանը՝ 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. հայտնի են միջոցառումների անցկացման օրերը

Արևային կայաններ՝ գազի փոխարեն. արդյունավետ լուծում փոքր բնակավայրերի համար