Իսպանացի ֆիզպատրաստության մարզիչը՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում
1 րոպեի ընթերցում
![Իսպանացի ֆիզպատրաստության մարզիչը՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/953428.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Մասնագետ Խավիեր Մինյանոն համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար:
Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական«Բեշիքթաշում» և իսպանական«Ռասինգում», իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը: