Հասարակական

Մեդիա-գրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում

1 րոպեի ընթերցում

Մեդիա-գրագիտության շաբաթ՝ Հայաստանի դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա-նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարում են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով կոչ արեց աշակերտներին ակտիվորեն ներգրավվել գործընթացում:

«Ապատեղեկատվությունը բոլոր ուղղություններով շատ մեծ է, և շատ կարևոր է, որ մեր աշակերտները գրագետ լինեն, և մեր ցանկությունն է, որ մեդիա-գրագիտությունը դասավանդվի հենց դպրոցից»,-նշեց նա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիա-գրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում