Խնկո Ապոր անվան գրադարանը համալրվել է արաբական մանկապատանեկան գրականությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ գրադարանը հյուրընկալել էր մանկապատանեկան գրքի և ընթերցանության հանրայնացման գործում մեծ դեր ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է IBBY ԱՄԷ մասնաճյուղի հանրային նախաձեռնությունների համակարգողԱլի Ռադհի Ալի Ալ-Ամմարի հետ:

«Մենք մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBBY)մի մասն ենք կազմում: Մեր նպատակը մանկական գրականությունն աշխարհում տարածելը, գրողին, ձևավորողին, հրատարակչին, գրքի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուրին միավորելն է: Սիրով ենք մասնակցում Խնկո Ապոր գրադարանի հոբելյանին նվիրված միջոցառումներին, և, քանի որ գրադարանի տնօրինությունը որոշել է այստեղ արաբական անկյուն բացել, մենք բազմաթիվ գրքեր ենք բերել մեզ հետ ու նվիրել գրադարանին: Նպատակը հայ-արաբական մշակութային հարաբերություններն ավելի ամրապնդելն ու մեր լեզուն ձեր երկրում տարածելն է»,- զրույցի սկզբում ասաց Ալի ԱլՇեմարը:

-Արաբական Միացյալ Էմիրություններում ինչպե՞ս է խրախուսվում մանկապատանեկան գրականությունը: Ի՞նչ հարցեր են արծարծում ձեր երկրում ընթերցվող մանկական գրքերը:

-Ըստ իս՝ գրականության կարևորագույն նպատակը երեխաների պատկերավոր երևակայությունը զարգացնելն է: Կողմ ենք յուրաքանչյուր լավ մանկական գրքի, բայց մեր կոմիտեն գրքեր չի հրատարակում կամ թարգմանում, մենք զբաղված ենք գրականության տարածմամբ: Ցանկանում ենք, որ երեխաները սիրեն ընթերցանությունը և հետաքրքրվեն գրքերով:

Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով այլ ժողովուրդների հեքիաթները ներկայացնում ենք աշխարհում: Մենք դեմ չենք դրսի մշակույթը մեր երկրում տարածելուն: Մեծ մասամբ թարգմանվում է արևմտյան գրականությունը:

-Նշեցիք, որ բազմաթիվ գրքեր եք բերել ձեզ հետ, որ դրանք ոչ միայն այս գրադարանում են լինելու, այլև տրամադրվելու են ՀՀ մարզերի գրադարաններին: Միայն արաբակա՞ն, թե՞ նաև այլ ժողովուրդների գրականություն եք բերել:

-Մեզ խնդրել էին միայն արաբական գրքեր բերել: Ընտրել ենք մեր լավագույն տեսականին, չենք ներառել կրոնական և կրթական գործերը: Ներկայացնում ենք գրքեր, որոնք երեխաները կընկալեն, որոնք ուսուցանող են, միևնույն ժամանակ հաճելի: Մենք մարդասիրություն քարոզող գրքեր ենք տարածում, ի վերջո հենց մարդասիրությունն ու մշակույթն են մեզ միավորում: Ես չեմ կարող ձեզ հետ համագործակցել, եթե մեր միջև մշակութային կապեր չլինեն: Մշակույթի միջոցով ենք մենք միմյանց ճանաչում և հարաբերություններ կառուցում: Դա այն է, ինչին մենք հավատում ենք:

-Իսկ դուք ծանո՞թ եք հայկական հեքիաթներին:

-Պետք է խոստովանեմ, որ ոչ: Աշխարհի բոլոր երկրներում հեքիաթները նույնն են, պարզապես տարբեր ձևաչափերով են կառուցված: Երբ ընթերցում ես որևէ ժողովրդական հեքիաթ, թվում է, թե այն տարբերվում է մյուս ժողովուրդների հեքիաթներից, բայց իրականում իմաստը և ասելիքը նույնն են:

-Մի քանի օր է, որ Հայաստանում եք, երկար ժամանակ եք անցկացնում Խնկո Ապոր գրադարանում: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Այստեղ մթնոլորտը հրաշալի է: Մենք հնարավորություն ունեցանք զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ, և ես հասկացա, որ ձեր երկիրը բավականին լուրջ քայլերով է առաջ ընթանում: Բնականաբար, կցանկանանք շարունակել ձեզ հետ համագործակցությունն ու ծրագրել ենք ամբողջ թիմով գալ Հայաստան և այստեղ վարպետության դասեր անցկացնել: Շատ տպավորված ենք և շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել