Քաղաքականություն

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Պայմանավորվածությունն այնպիսին է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն դեկտեմբերի 9-ին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ պայմանավորվածությունն այնպիսին է, որ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: «Նախագահը հրամանագիրը կստորագրի կտեսնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Հարցին՝ նախագահի հրամանագիրն այսօր կլինի՞, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում