Արթուր Ալեքսանյանը դեռևս չի հետազոտվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքի լրջության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: «Արթուր Ալեքսանյանը մրցաշարի մեկնարկում կողային վնասվածք ստացավ, սակայն մինչ այդ էլ այլ վնասվածք ուներ: Արթուրը երրորդ տեղի համար գոտեմարտին չմասնակցեց, քանի որ նախավարժանքին արդեն հասկացել էինք, որ մեջքի վնասվածքի պատճառը լուրջ է: Նա ևս մի քանի օր կհանգստանա: Սակայն, դեռևս վերջնական ընդհանուր հետազոտություն չի անցել և վնասվածքի լրջության հետ կապված ոչ մի բան հայտնի չէ»,-ասաց մասնագետը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չներկայացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտին:Հետագայում պարզ դարձավ, որ մարզիկը լուրջ խնդիրներ ունի մեջքի հետ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում