ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: