Քաղաքականություն

Լենա Նազարյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում

1 րոպեի ընթերցում

Լենա Նազարյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ի հերթական նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, այս մասին հիշեցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Ելք»-ը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում: Այս ամենն արվում է, որ ապահովենք ՀՀ սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը, խուսափենք տարընթերցման առիթներից»,-ներկայացրեց Նազարյանը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում