«Հեքիաթ հավերժի» կամ ստեղծագործելու ուժը. «Սաշ»-ը ներկայացրել է բանաստեղծությունների իր նոր ժողովածուն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թավշյա հեղափոխությունն իրականացրած տաք ու լուսավոր երիտասարդությանն է նվիրել իր նոր՝ «Հեքիաթ հավերժի» բանաստեղծությունների ժողովածուն Սաշը: «Հեքիաթ հավերժի» գրքի բանաստեղծությունները վարակում են իրենց անմիջականությամբ: Բանաստեղծական ապրումը շիկացած է և տարերային: Տողն այնպես է կառուցված, որ ասես բանաստեղծն այն ուղղել է իր ներաշխարհին. ինքն իր դեմ մենամարտում է և ինքն իրեն հաղթում»,-գրքի նախաբանում գրում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: «Արմենպրես»-ը զրուցել է բանաստեղծի հետ նոր ժողովածուի ու ստեղծագործելու մասին:

Սաշ և «Հեքիաթ հավերժի»

Շատերին է հետաքրքրում, թե ինչու եմ ընտրել «Սաշ»-ը որպես գրական կեղծանուն: Ասեմ, որ «Սաշ»-ը հապավում է: Այնտեղ կա իմ ազգանունը և անվան երկու տառերը:

«Հեքիաթ հավերժի» գիրքը իմ երկրորդ ժողովածուն է: Առաջին գիրքը կոչվում էր «Մենակությունս», այն հրատարակել եմ 2015 թվականին, բայց վաճառքի չեմ հանել, հիմնականում բաժանել եմ իմ հարազատներին, ընկերներին, ծանոթներին, այն մարդկանց, ում համարել եմ պոեզիային ավելի մոտ: Գիրքն ինձ համար ունեցել է երկու հիմնական նշանակություն: Նախ, ես պաշտպանել եմ հեղինակային իրավունքս, երկրորդ, երբ այն տվեցի մարդկանց, բավական հետաքրքիր արձագանքներ ստացա, ինչը և ինձ պարտավորեցրեց էլ ավելի շատ ժամանակ գտնել ստեղծագործելու համար:

Ցավոք, ես ապրում եմ բացարձակ այլ ռիթմով, այլ աշխարհում, ու ափսոսում եմ, որ ամբողջովին չեմ կարող ներդրվել պոեզիայի մեջ: Անկեղծորեն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ:

Թավշյա հեղափոխության երիտասարդները

Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությունն իրականացրած փայլուն, հանճարեղ, լուսավոր երիտասարդությանը: Անկեղծ ասած, ես նրանց երկա՜ր եմ սպասել: Մի քիչ ավելի շուտ հայտնվեցին, քան կարող էի պատկերացնել: Ես ավելի քան համոզված էի, որ նրանք գալու են, բայց լավագույն դեպքում 5-10 տարուց: Պարզվեց, որ նրանք արդեն մեր կողքին են: Հեղափոխությանն առնչվող մի քանի գործեր կան այս գրքում, որոնք իմ անկեղծ ու անմիջական արձագանքն են կատարվածին:

Կցանկանայի, որ հեղափոխության օրերի ոգևորությունն ու հավատը երբեք չլքեն մեր երիտասարդներին առաջիկա տարիներին նույնպես, երբ հարկ կլինի հաղթահարել բազում դժվարություններ, որոնք բնորոշ են անցումային շրջանին:

Բանաստեղծությունների թեմատիկան

Իմ ստեղծագործության հիմնական մասը կազմում են լիրիկական երբեմն խոհափիլիսոփայական բանաստեղծությունները:

Աշխատել եմ պոեզիայից դուրս թողնել քաղաքականությունը: Իմ ներսում ահավոր շատ էր դառնությունն ու անհամաձայնությունը: Մտածում էի, որ գոնե արվեստը պետք է հեռու լինի այդ ամենից, այն իր հետ պետք է բերի լույս, ջերմություն, սփոփանք: Ու այդպես մինչև 2016 թ. ապրիլյան պատերազմը… Իմ առաջին գործերը քաղաքական թեմաներով ապրիլյան պատերազմի արձագանքներ էին: Պարզապես անհնար էր լռել: Այն ժամանակ պատկերացնել անգամ չէի կարող, որ երբևէ կգրեմ նաև սիրով, հավատքով ու հույսով լցված բանաստեղծություններ:

Ես համակարգված երբևէ չեմ ստեղծագործել: Ստեղծագործել եմ այն ժամանակ, երբ պարզապես չեմ կարողացել չգրել: Գրում եմ հիմնականում, երբ ասելիք ունեմ, թեկուզ մեկ տող, մեկ նախադասություն, որի շուրջ կառուցվում է բանաստեղծությունը: Ցանկանում եմ իմ ընթերցողին հաճելի բանաստեղծական պահեր, հաճելի զգացողություններ:

Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում