Արդիականացված «Արտաշատ» ԲԿ-ն պաշտոնապես կվերաբացվի հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են 2016 թվականի հունիսից սկսված «Արտաշատ» բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Այս պահին ընթանում է տեղափոխման, ընդունման-հանձնման գործընթացը: Հիվանդանոցի պաշտոնական վերաբացման արարողությունը նախատեսված է հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը նշեց, որ 130 մահճակալով հիվանդանոցի հիմնանորոգման, արդիական չափանիշներին հարմարեցման համար պետբյուջեից ծախսվել է 1 մլրդ 525 մլն դրամ: Հիվանդանոցում կգործեն թերապևտիկ, վիրաբուժական, շտապօգնության, մանկական, մանկաբարձա-գինեկոլոգիական, վերակենդանացման, ախտորոշիչ, ինֆեկցիոն բաժանմունքները՝ նորացված գույքով եւ սարքավորումներով: Նորագույն սարքավորումներ ձեռք բերելու, հիվանդանոցը արդիական տեխնիկայով զինելու համար ծախսվել է 444 մլն դրամ գումար: Արդեն սկսվել է կրթական ծրագրերի իրականացումը: Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից վերապատրաստման դասընթացներ են իրականացվում անձնակազմին նոր բուժսարքավորումներին ծանոթացնելու, դրանք գործարկելու մեթոդների վերաբերյալ:

Վարչության պետը նշեց, որ 2016 թվականից հիվանդանոցն աշխատել է հարմարեցված պայմաններով: 130-ի փոխարեն գործել է 65 մահճակալ, վիրաբուժական բաժանմունքը գործել է Մասիսի հիվանդանոցում: «Դժվար է եղել ե՛ւ հիվանդների, ե՛ւ բուժանձնակազմի, ե՛ւ տնօրենի համար: Բնական է՝ եղած կլինեն նաեւ բողոքներ»,- ընդգծեց Կտրակյանը, հավելելով, որ հիվանդանոցը տարիների ընթացքում կուտակել է բավականին լուրջ պարտքեր, ինչը խոչընդոտել է զարգացմանը եւ բուժսպասարկմանը: Այս դժվարություններն ու խնդիրները խորացել են նաեւ հարմարեցված պայմաններում աշխատելու ընթացքում: Նախորդ ամիս հիվանդանոցում տեղի ունեցավ տնօրենի փոփոխություն՝ Արարատի մարզպետի որոշմամբ: Նորանշանակ Հայկ Համբարձումյանը տեղյակ է հիվանդանոցի առաջ ծառացած խնդիրներին: Նրա առջեւ առաջադրանք է դրված. նախ եւ առաջ հիվանդանոցում վերացնել ստվերային գործոնը:

«Հսկայական գումար է ծախսվել, աշխատանք իրականացվել: Այս փոփոխությունը մարզկենտրոնի գլխավոր բժշկական կենտրոնի եւ բնակչության համար աննախադեպ է: Ամեն բան նոր է, աչք շոյող, անձնակազմը՝ նոր համազգեստով, մուտքից անգամ զգացվում է նոր շունչը, ինչը բնակչին տեսանելի կլինի առաջին իսկ այցելության ընթացքում: Հիվանդանոցում ունենք լավ մասնագետներ: Անհրաժեշտ է ընդամենը 1-2 համալրում»,- ասաց Կտրակյանը, ընդգծելով, որ անհրաժեշտ է նոր հիվանդանոցում փոխել աշխատաոճը, բնակիչների սպասարկումն ու նրանց հանդեպ ցուցաբերել նոր մոտեցում, ինչին հետեւողական կլինի նաեւ նոր տնօրենը:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում