Նորվեգիայի Կրագերո քաղաքը և Գյումրին համագործակցության նոր ծրագրեր կիրականացնեն

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Նորվեգիայի Կրագերո քաղաքի երգչախումբը ելույթ ունեցավ Գյումրիում: 45 երգիչներից կազմված հոգևոր երգչախմբի համերգը Գյումրու Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում էր:

Մինչ համերգը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Կրագերոյից Գյումրի ժամանած պատվիրակությանը՝ Կրագերոյի քաղաքապետ Յոնե Բլիկրայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր նաև նորվեգացի մինսիոներ, հայ ազգի բարեկամ, ցեղասպանության ականատես և բազում որբացած հայերի խնամակալ Բոդիլ Բյորնի թոռը՝ Յուսի Բյորնը: Կրագերոյի քաղաքապետը նշեց, որ այցը երեք կարևոր նպատակ էր հետապնդում՝ նախ ներկայացնել երգչախումբը, ապա՝ նախանշել համագործակցության հնարավոր ուղիները՝ հատկապես դպրոցականների միջև: Քաղաքապետը հայտնեց՝ հաջորդ տարի գյումրեցի դպրոցականները կհրավիրվեն Կրագերո՝ մասնակցելու փետրվարին կայանալիք դպրոցականների շախմատի առաջնությանը, իսկ մյուս նպատակն է Գյումրիում գտնել հենց այն նույն հիվանդանոցը, որտեղ բարեսիրական գործունեություն է ծավալել նորվեգացի նշանավոր միսիոներուհի Բոդիլ Կատարինա Բյորնը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա հյուրերին ներկայացրեց Գյումրին՝ իր մշակույթով, ավանդույթներով և կոլորիտով: Քաղաքապետն այնուհետ առաջարկեց հետագայում կնքել համագործակցության համաձայնագիր և այդ գործընթացը սկսել առաջիկա օրերին: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնարարեց գտնել կառույցը, հստակեցնել կառույցի հետ կապված բոլոր հարցերը: Կառույցը գտելու դեպքում, Նորվեգիայի իշխանությունները պատրաստ են այն վերականգնել, որը հնարավորության դեպքում կծառայի որպես թանգարան:

Սամվել Բալասանյանը Յուսի Բյորնին, ով Բյոդիլ Բյորնի թոռն է, հանձնեց շնորհակալագիր՝ ի նշան երախտիքի այն բանի համար, ինչ արել է Բյոդիլ Բյորնը՝ փրկելով ճակատագրեր:

Բյորնը 1905 թվականին եղել է Օսմանյան կայսրությունում, սկզբում` Մեզրե, այնուհետև` Մուշ նահանգներում, որտեղ օգնել է հայ որբերին: Նա ականատեսի աչքերով լուսանկարել ու աշխարհին ներկայացրել է Հայոց ցեղասպանության անմարդկային հետևանքները:

1922 թվականին միսիոներուհին այցելել է Ալեքսանդրապոլ, հիմնել որբանոց, զբաղվել է որբախնամ գործունեությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահպանվում են նորվեգացի միսիոներուհու մասին վկայող փաստեր ու համապատասխան փաստաթղթերը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում