Հասարակական

Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում

2 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել «Թվիթեր»-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայերենով գրառումներ է կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էմանուել Մակրոնը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրառումներ է կատարել, որոնցից երկուսը՝ նաև հայերենով:

«Շառլ Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը: Նա, ով գիտեր պատմության ողբերգությունը, ձայն տվեց նրանց, լռում էին այդ մասին»,- ասված է Մակրոնի գրառումներից մեկում:

«Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

«Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում ունենալով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- ասված է Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում