Շառլ Ազնավուրի հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ ուղիղ հեռարձակմամբ հետևեցին շանսոնյեի հոգեհանգստի արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի հրապարակում հոկտեմբերի 5-ին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվող հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողությունն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի, որին հետևելու համար hարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել էին Ազնավուրի հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ խոսելով աշխարհահռչակ շանսոնյեի մասին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը նշեց, որ առաջին անգամ Ազնավուրին հանդիպել է 12 տարեկանում:

« Երբ հանդիպեցի Ազնավուրին` իր հայացքը և ժպիտը ինձ մեծ հպարտություն ներշնչեց: Մանուկ ժամանակ ծնողներս շատ հաճախ էին լսում Շառլ Ազնավուրի երգերը: Չիմանալով ֆրանսերեն, ես նրա երգերի ամեն տողը անգիր էի սովորել: Իսկ երբ սկսեցի ֆրանսերեն սովորել, մեկնարկը տվեցի շանսոնյեի երգերով` գեղեցիկ բառեր և արտահայտություններ հենց իր երգերից էի սովորում, ու իմ կյանքի բոլոր փուլերում ես լսել եմ նրա ստեղծագործությունները: Նրա կորուստը շատ մեծ վիշտ է մեզ համար»,- ասաց Գալստյանը:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում:

Ազնավուրը առաջին երաժիշտն է, ում պատվին տեղի է ունենում Ազգային հարգանքի տուրքի արարողություն:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում