Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կայացած քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված քննարկմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը:

Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես է եկել արտաքին գործերի նախարարը, այնուհետև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ կիրարկման միջոցառումների կազմման գործընթացը՝ առանձնահատուկ կարևորելով այդ գործընթացում քաղհասարակության ներկայացուցիչների հետ պարբերական շփումներն ու մտքերի փոխանակումը: Մհեր Գրիգորյանը Հայաստանի կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացման տեսանկյունից կարևոր է համարել համաձայնագրից բխող բարեփոխումների իրականացումը՝ դիտարկելով ՀԳԸՀ-ն որպես խարիսխ, որի շուրջ պետք է ձևավորվի բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին և պատասխանել ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից