Մշակույթ

Շառլը իմ ուսուցիչն էր ու ընկերը. Լիզա Մինելիի ցավակցական գրառումը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Շառլը իմ ուսուցիչն էր ու ընկերը. Լիզա Մինելիի ցավակցական գրառումը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Լիզա Մինելին ցավակցություն է հայտնել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիզա Մինելին «Ֆեյսբուք»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Շառլը իմ ուսուցիչն էր, ընկերը, իմ սերը: Ես կկարոտեմ նրան: Սիրով՝ Լիզա»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում