Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, կենտրոնը կառուցվել է բարերարների աջակցությամբ։

Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երեւանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան գործընկերների հետ անվճար իրականացնում են բժշկական ծառայություններ։ Խորհրդարանի ղեկավարին և արտասահմանցի հյուրերին ուռուցքաբանական կենտրոնի ղեկավարը մանրամասն ներկայացրել է կենտրոնի բժշկական սարքավորումների համալրվածությունը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։

Այցելության ավարտին Արա Բաբլոյանը առողջապահության նախարարի, ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավարի և բժշկական անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի խնդիրները, մատնանշվել ոլորտի զարգացման հեռանկարներն ու միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները։

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը