Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Փաշինյանի և Պուտնին կարճ խոսակցությունից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել Դուշանբեում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած կարճ խոսակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը կարճ խոսակցություն է ունեցելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի հետ չի քննարկել Հայաստան իր այցի հեռանկարները: «Նրանք այլ թեմաների մասին են խոսել՝ օպերատիվ, ընթացիկ»,- ասել է Պեսկովը:

Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ խոսակցություն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ավելի վաղ ՀՀ վարչապետը կարճ զրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հայերեն English Русский

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար

Կատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին