«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը մեկնարկեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարումներով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնի բացումը կատարվեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով՝ մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ։ Կազմակերպիչները նման բացումը միանգամայն օրինաչափ համարեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողով-փառատոնի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 26-ին՝ Վարդապետի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Շատ կարևորում եմ Կոմիտասի անունը կրող այս փառատոնը: Խորհրդանշական է, որ հենց Վարդապետի ծննդյան օրն է սկսվում այն: Այս տարի որոշեցինք փառատոնը սկսել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով ՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ: Փառատոնի էությունը խորհրդանշական է նրանով, որ, առհասարակ, այս տարի լինելու են երգչախմբային և գործիքային, հատկապես դաշնամուրային գործեր»,- նշեց գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ու հավելեց՝ փառատոնը ևս մեկ առիթ է՝ ներկայացնելու Կոմիտասի արվեստը հանրությանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Այս փառատոնի շնորհիվ ներկայացվում է մեր մշակույթը, նաև եվրոպական մշակույթը՝ մասնավորապես 20-րդ դարասկզբի:

Կոստանդյանը նկատեց՝ տարեցտարի միանշանակ նաև թանգարանի միջոցով մեծանում է փառատոնի ճանաչելիությունը՝ հատկապես երիտասարդության շրջանում: Ակտիվանում է նաև օտարերկրացիների շրջանում ճանաչելիությունը, որը բերում է նաև Հայաստան այցելությունների: Համերգը տալիս է հնարավորություն՝ երաժշտության միջոցով ներկայացնելու մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց՝ փառատոնը հենց այս համերգով, մաեստրո Չեքիջյանի գլխավորությամբ սկսելը կարևոր է այն չափով, որքան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի վաստակն է Կոմիտասի արվեստի հանրահռչակման գործում: «Օրինաչափ է, որ փառատոնը բացում է հենց ակադեմիական երգչախումբը՝ որպես մաեստրո Չեքիջյանի վաստակի վավերացում այս բնագավառում»,-ընդգծեց Նավոյանը:

Նրա կարծիքով՝ Կոմիտասի ներկայությունը մեր մշակութային դաշտում ամենուր է: «Սակայն, իրեն նվիրված, իր անունով երաժշտական փառատոնը խորհրդանշական է, նաև՝ կարևոր այն իմաստով, որ իր հետևից մի ամբողջ մշակույթ պիտի թիրախավորված քայլի»,-նկատեց Նավոյանը:

Փառատոնի բացման համերգին հնչեցին Կոմիտասի «Ել, ել», «Գութանի երգ», «Կալի երգ», «Լուսնակը սարի տակին, «Անձրևն եկավ» և այլ ստեղծագործություններ: Հնչեց նաև Ջուզեպպե Վերդիի Գերիների խմբերգը «Նաբուկկո» օպերայից, Յան Ֆրենկելի «Կռունկներ»-ը և այլ հռչակավոր գործեր:

«Կոմիտաս» միջազգային Փառատոնի համերգային մասում ներկայացված են չորս երկրներ: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝ նաև հայ կոմպոզիտորների: Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը՝ բարեկամ Ֆրանսիայի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և Համալսարանների ասոցիացիայի հետ կազմակերպված: Գիտաժողովում ներգրավված է 6 երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Նրանք մեկ հարկի տակ են հավաքվելու՝ տարբեր հարցերի քննարկման համար:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից: Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին ժամը 16-00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:

Հայերեն Français

Պետք է սկսենք գործուն քայլեր ձեռնարկել օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ․ Ավինյան

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 2024-ի աշխատանքների ամփոփում

Մոսկվայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 1 զոհ, վիրավորներ

Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելիս ձերբակալվել են

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազն ազատվել է պաշտոնից

Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակը դրական է գնահատում հայերի խաղաղասիրական ձգտումները

Թրամփի վարչակազմը հանդիպումներ և բանակցություններ է պլանավորել Ուկրաինայի և Ռուսաստանի հետ

«Համատեղ լուծում-2025». Հայաստանը մասնակցում է Գերմանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զորավարժությանը

Երևանի մետրոպոլիտենում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել․ գնացքը ներկելու համար ձերբակալվել է 5 անձ

Հայտնի են ​​«Գրեմմի» 67-րդ մրցանակաբաշխության հաղթողները