Թուրքիայում 2016-2018թթ. հազարից ավելի կին է սպանվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետությունում վերջին 3 տարվա ընթացքում hանցագործությունների և բռնությունների հետևանքով 1000-ից ավելի կին է սպանվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Նեջաթի Թըղլըն, ով «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության համաժողովի» անդամ է, զեկույց է ներկայացրել, ըստ որի` 2016թ. հունվարի 1-ից 2018թ. օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում 1021 կին սպանվել է, 870-ը՝ բռնության ենթարկվել, իսկ 342-ը՝ սեռական ոտնձգության զոհ դարձել:

Զեկույցը կազմվել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տրամադրած տվյալների և մամուլում տեղ գտած լուրերի հիման վրա:

Ներկայումս Թուրքիայում իշխանությունը չի կարողանում պաշտպանել կանանց: Նրանք սպանվում են, ենթարկվում սեռական ոտնձգությունների ու բռնությունների, իսկ իրավապահ մարմինների` հանցագործներին արդարացնելու ապօրինի որոշումները լուրջ մտահոգություն են առաջացնում հասարակության շրջանում:

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել