«Իմ քայլը» հեղափոխության տրամաբանական շարունակությունն է. Հայկ Մարությանը` դաշինքի հավաքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կարապի լճի հարակից տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքով` այլևս ոչ-ոք չի կարող ժողովրդից ձեռքից խլել ուրախությունը, հույսը, ազատությունը ու անկախությունը:

«Այսօր մենք նշում ենք անկախության տոնը և այսօր մեր պետությունը ավելի անկախ է, քան երբևէ: Մենք այսօր, իրոք, նշում ենք այդ տոնը, այլ ոչ թե ուղղակի օրացույցի վրա կլորակ անելով՝ ասում ենք, որ անկախ ենք»,- ասաց Մարությանը:

Ըստ Մարությանի` «Իմ քայլը» դաշինքը հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:

«Սիրելիներս, հարազատներ ջան, մենք այսօր ապրում ենք շատ հետաքրքրիր ժամանակահատվածում: Ընտրությունների օրը լինելու է պատմական օր: Այդ օրը վերջին 23 տարվա մեջ առաջին ընտրություններն են, որ այլևս ձեր քվեն ոչ-ոք չի գողանալու և ոչ-ոք չի խլելու: Ձեր քվեն գնալու է ու հասնի ուղիղ իր նպատակին»,- ընդգծեց Մարությանը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, հանդես գալիս Երևանի խնդիրների լուծման սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո