Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միավորման խորհրդինախագահՍիմոնԵսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:

Վարչապետը ողջունել և շնորհավորել է վետերաններին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ Հայաստանի երեք հանրապետություններին նայում է որպես մեր ժողովրդի պետականության կայացման և զարգացման փուլերի, որոնք պետք է անխուսափելիորեն անցնեինք: «Ինքս էլ ծնվել եմ երկրորդ հանրապետությունում, իմ պապը, որի անունը նույնպես Նիկոլ էր, ազգանունը՝ Փաշինյան, և ինձ անվանակոչել են նրա անունով, չի վերադարձել Երկրորդ աշխարհամարտից, և այս բոլոր հանգամանքների բերումով ես ինձ այստեղ զգում եմ հարազատների միջավայրում և շնորհակալ եմ այդ ջերմության համար»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը պետք է արժանվույն կերպով գնահատի այն վաստակը, որոնք վետերաններն ունեն մեր այսօրվա հայրենիքի առաջ:

«Դա շատ կարևոր է և մենք կաշխատենք ու կփորձենք խնդիրներին հերթով լուծում տալ: Ես այսօր եկել եմ իմ հարգանքի տուրքը մատուցելու ձեզ, ձեր անցած ճանապարհին, ձեր ունեցած վաստակին, թե՛ պատերազմում, թե աշխատանքի մեջ, թե հասարակական և քաղաքական կյանքում և ասել, որ Հայաստանի կառավարությունն առանց որևէ կասկածի ամենաջերմ զգացմունքներն է տածում ձեր՝ պատերազմի և աշխատանքի վետերանների նկատմամբ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի ընթացքում քարը քարի վրա են դրել, նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայրենիքի և նրանց, ովքեր այսօր լավագույն ապագան են մաղթում իրենց երեխաներին, թոռներին և ում համար Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Այդ ինքնիշխանությունն ու անկախությունը ոչ միայն հակադրության մեջ չի մտնում մեր անցյալի ու պատմության հետ, այլև մենք այն համարում ենք դրա տրամաբանական շարունակությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Հայաստանի վետերանների միավորումը պատշաճ մասնակցություն ունենա Հայրենական Մեծ պատերազմի տարեդարձի տոնակատարություններին:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ վետերանների բարձրացրած խնդիրները կքննարկվեն կառավարությունում և ըստ առաջնահերթության դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Հայերեն العربية English Français Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը