Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդությանը՝ հարգել ծնողներին

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդությանը՝ հարգել ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է երիտասարդ կաթոլիկներին՝ հարգել ծնողներին, իրենց եւ ուրիշների: Քահանայապետը գլխավորել Է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական ընդհանուր ունկնդրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պապի մամուլի ծառայությունը: Ֆրանցիսկոսը հերթական քարոզը նվիրել Է աստվածաշնչյան չորրորդ՝ «Հարգիր հորդ ու մորդ» պատվիրանին:

Նա, մասնավորապես, հորդորել Է «չվատաբանել» այն մարդկանց, որոնք կյանք են պարգեւել: «Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրիր եւ վերադարձիր նրանց մոտ. հիշիր, որ նրանք քեզ կյանք են պարգեւել»,-հայտարարել Է Հռոմի քահանայապետը:

Նա հիշեցրել Է վիրավորանքներ հասցնելու եւ զազրախոսելու գոյություն ունեցող սովորության մասին: «Խնդրում եմ՝ երբեք մի վիրավորեք ձեր եւ ուրիշների ծնողներին… Այսօրվանից ձեզ համար այդպիսի ներքին որոշում ընդունեք»: «Ծնողներին մեծարելը նշանակում Է ընդունել նրանց կարեւորությունը եւ կապը այնպիսի զգացմունքների հետ, ինչպիսիք են՝ սերը, նվիրվածությունը եւ հոգատարությունը»,- ասել Է Ֆրանցիսկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում