Մեկնարկեց Գյումրու «Կանաչ քաղաք» ծրագրի մշակումը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի պատրաստման մեկնարկային աշխատաժողովը, որի մեկնարկով պաշտոնապես սկիզբ դրվեց ծրագրի մշակմանը: Այն մեկամյա նախագիծ է, որի նպատակն է աջակցել Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (ԿՔԳԾ) մշակմանը: Նախագիծը ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): ԿՔԳԾ-ն ՎԶԵԲ-ի Կանաչ քաղաքների ծրագրի բաղկացուցիչ մասն է և ուղղված է քաղաքային համայնքների կայունության և բնապահպանական մարտահրավերներին արձագանքմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, Գյումրի քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակման համար ներգրավվել է միջազգային փորձագիտական խումբ, որը կազմված է «Ատկինս», «Էյչ-Սի-Էլ Քնսալթինգ» և Էլ-Դի-Քեյ (Atkins Acuity, HCL Consulting և LDK) ընկերությունների ներկայացուցիչներից։ Վերլուծության հիմնական ոլորտներն են տրանսպորտը, շինությունները, արդյունաբերությունը, էներգետիկան, ջրամատակարարումն ու ջրահեռացումը, կոշտ կենցաղային թափոնները, քաղաքաշինությունը, հողօգտագործումը, կանաչ տարածքները և էկոհամակարգերը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է ծրագրի իրագործումը. «Այն թույլ կտա գնահատել քաղաքի բնապահպանական խնդիրները, կայուն զարգացման մարտահրավերները և հանրության հետ քաղաքականության երկխոսության ապահովման միջոցով մշակել քաղաքի կայուն զարգացման տեսլական»:

ՎԶԵԲ ներկայացուցիչ Ն.Զոլլանդսին ողջունելով ներկաներին՝ խոսել է Գյումրու հետ ունեցած հարաբերությունների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում այս պահին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ և լուսավորություն» ծրագրի մասին, ապա՝ անդրադարձել «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին և դրա ընթացքին:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում