ՀՀ ՏԿԶ նախարարությունն ու Շիրակի մարզպետարանը ներկայացնելու են անօթևանության խնդրի լուծման ծրագիր

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար պետք է քաղաքականության փոփոխություն կատարել և հստակ ժամկետներ սահմանել: Այս մասին սեպտեմբերի 19-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Եթե մեխանիզմի փոփոխություն չիրականացնենք, ապա մինչև 2050 թվականը կունենանք անօթևաններ: Այն տեղեկատվությունը որ կա, ասում է, որ արդեն իսկ պետք է անօթևանության խնդիրը լուծված լիներ, բայց փաստացի դեռևս ունենք տնակներ: Սա նշանակում է, որ նախկինում, այն քաղաքականությունը, որ վարվել է այս ոլորտում, սխալ է եղել, և խնդիրը մնացել է: Մենք հեղափոխության կետից հետո կարձանագրենք՝ ինչ ունենք, և հստակ ժամկետներ կդնենք մեր առաջ և կլուծենք այդ անօթևան մնացած ընտանիքների հարցը, որ այլևս Շիրակում նման խնդիր չունենանք: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Շիրակի մարզպետն ինտենսիվ աշխատում են, որպեսզի հարցի լուծման համար ծրագիր ներկայացնեն»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում