Հասարակական

ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց Հայաստանի և Տաջիկստանի ուսումնական հաստատությունների դիպլոմների փոխճանաչման օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչելիության, համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն ընդունվեց սեպտեմբերի12-ի նիստում:

Կողմ քվեարկեցին 89 պատգամավորներ, դեմ և ձեռնպահ չկար:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր, որ համաձայնագրով ճանաչվում են կրթության բոլոր մակարդակների ավարտական վկայագրերը, դիպլոմները: Կողմերը գիտության և կրթության ոլորտում ակտիվ համագործակցելու նպատակով ստանձնում են մի շարք պարտավորություններ, փոխադարձաբար ճանաչում են հիմնական, միջնակարգ կրթության վկայագրերը, նախնական մասնագիտական և արհեստագործական կրթության մասին վկայագիրը և ներդիրը, ստացած կրթության ծավալը և բովանդակությունը արտացոլող ակադեմիական տեղեկանքը, բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում