ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Այցի շրջանակում վերջինս մասնակցելու է նաև Երևանում կայանալիք ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ համաժողովին», - ասաց Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում գրեթե բոլոր միջոցառումները տեղի են ունենալու ֆրանսերեն լեզվով, և թարգմանություն չի ապահովվելու: