ՕԵԿ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Մհեր Շահգելդյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
Կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով: