Պաշտոնական

Կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին. Վարչապետը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին

5 րոպեի ընթերցում

Կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին. Վարչապետը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը:Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով ծրագրի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Քիչ առաջ հնչած «երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքիմասիներազել ենք ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ուզում եմ ասել հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայերի համար այդ երազն արդեն իրականություն է, և եկել է մի դարաշրջան, որ սկսի այդ երազն իրականություն դառնալ նաև արտերկրում ապրող, ինչպես ընդունված է ասել՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր միջավայրի, ձեր ծնողների և ձեր երեխաների Հայաստան վերադառնալու սերմը, Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը, Հայաստան վերադառնալու գիտակցությունը, Հայաստան վերադառնալու սերը, Հայաստան վերադառնալու քաղաքացիությունը, որովհետև ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և պատիվ ունեմ ձեզ դիմել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին: Կրկին ցանկանում եմ կրկնել, եթե ոչ ձեր ծնողները, ապա գոնե դուք, եթե ոչ դուք, ապա գոնե ձեր երեխաները պետք է անպայման վերադառնան հայրենիք: Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, Հայաստանը սիրելու երկիր է, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանն ապրելու երկիր է, սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, ուժեղանալ, հարստանալ և հարստացնել՝ գաղափարներով, սիրով, ապագայով, հզորությամբ: Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր, միմյանց աչքերի մեջ նայելով, միմյանց տեսնելով, միմյանց սիրելով, ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է երիտասարդների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում արդարության հաստատմանը, օրենքի գերակայությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է: «Այսօր չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր դասել օրենքից, ով կարող է համարել, որ ինքը կարող է ունենալ ավելի շատ իրավունքներ, քան որևէ մեկը: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն անկյունաքարն է արդարության: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մարդկանց համար աշխատանքով զարգանալու, առաջընթաց ունենալու, բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է: Եվ ամեն օրվա հետ, ամեն ժամվա հետ Հայաստանն ավելի արդար պետություն է դառնում, քան կար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդն այդքան մեծ հավատով է լցված, վարչապետը նշել է. «Վերջերս «Ֆեյսբուք»սոցիալականցանցի իմէջումտեղադրելէիմիհոդված,որըգրելեմ 2010թվականին «Արթիկ»քրեակատարողականհիմնարկիմենախցումգտնվելուժամանակ,ևայդհոդվածըվերնագրվածէր

«Իմվախը»:Այդհոդվածըայնմասինէր,թեինչիցեմեսվախենում:Այդհոդվածումեսգրելեմայնմասին,որեսշատեմվախենումհիասթափեցնելմարդկանց.բայցսավախէ,որըոչթեստիպումէնահանջելկամկծկվել,այլվախէ,որըստիպումէառաջգնալևամենօրվան,ամենքայլինվերաբերվելառավելպատասխանատու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց հանդիպելու և հարցերին պատասխանելու համար: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում