Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ 

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպը չունեցող ընտրություններ. Ոստիկանապետ 

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ՀՀ-ում նախադեպ չունեցող ընտրություններ:

«Վարչապետից ունեմ համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովենք թափանցիկ ընտրություններ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ոստիկանապետը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Ոստիկանապետի խոսքով՝ բացառվելու են ընտրակաշառքի դեպքերը, նման դրսևորումներ լինելու դեպքում և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա իր գլխավորած կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին մասշտաբային ընտրություններն են: «Հույս ունենք, որ բոլորս գիտակցում ենք` այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ` օրինականության, թափանցիկության ու արդարության առումով»,- ասել է կառավարության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում