Սպորտ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

2 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարությունից, հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

ՆախարարՎահրադյանըմիացելէԳագիկԾառուկյանի`Հռոմում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունումնվաճած մեդալներիկապակցությամբհայ մարզիկներին ուղղված շնորհավորանքներինև շնորհակալություն հայտնելՀԱՕԿ-ինախագահին՝ ինչպես ըմբշամարտին, այնպես էլ մյուս մարզաձևերին մշտապես աջակցելու, մարզիկներին ոգևորելու և մարզական ձեռքբերումները գնահատելու համար:

2018թվականիըմբշամարտիԵվրոպայիերիտասարդականառաջնությունումհունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:Եվրոպայիչեմպիոններենդարձելազատ ոճայիններ՝ 57կգ քաշայինԱրսենՀարությունյանը, 61կգքաշայինՎազգենԹևանյանը,125կգ քաշայինՀովհաննեսՄաղաքյանը և հունա-հռոմեական ըմբիշ,55կգ քաշայինՏիգրանՄինասյանը: Առաջնության բրոնզեմեդալակիրներենդարձել ազատ ոճայիններ՝ 65կգքաշայինԳեղամԳալստյաննու70կգքաշայինԱրման Անդրիասյանը, ինչպես նաև հունա-հռոմեական ըմբիշներ՝60կգքաշային ԱրարատՄանուչարյանը,72կգքաշային ՄալխասԱմոյանը,77կգքաշային ՎահեՊողոսյանըև130կգքաշային Դավիթ Օվասափյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում