Սպորտ

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

1 րոպեի ընթերցում

Մինչև 23 տարեկանների  Եվրոպայի  առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է Հռոմում ավարտված մինչև 23 տարեկանների Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականընվաճելէ5 մեդալ՝ 3ոսկեև 2 բրոնզե:

Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմայինհաշվարկումգրավելէ3-րդ տեղը:

Օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ին հավաքականը Հռոմից կժամանի Երևան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում