Քաղաքականություն

ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություննարձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում