Վարդենիկի մշակույթի տան հիմնանորոգումը մոտենում է ավարտին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, տեղական բյուջեի միջոցներից հատկացված 7,5 միլիոն դրամի հաշվին շինարարական աշխատանքներն այստեղ մեկնարկել են հուլիսին եւ կավարտվեն օգոստոսի վերջերին:

«Հիմնանորոգվում են մշակույթի տան ճեմասրահը, երկրորդ հարկն ամբողջությամբ, առաջին հարկի սենյակները, կատարվում են արտաքին պատերի նորոգման եւ հարդարման աշխատանքներ: Մեր մշակույթի տունը զբաղեցնում է մոտ 2500 քմ մակերես: Դեռեւս մի քանի տարի առաջ այն ամբողջովին գտնվում էր անբարեկարգ ու կիսաքանդ վիճակում: Հիմնանորոգման համար այստեղ պահանջվում էին հսկայական գումարներ, ինչը կարողացանք հայթայթել տարիների ընթացքում՝ մի մասը պետական, մի մասը՝ տեղական միջոցներով: Հիմա արդեն իրականացնում ենք հիմնանորոգման ավարտական փուլը, որի համար այս տարի հատկացրել ենք 10 միլիոն 300 հազար դրամ, սակայն մրցույթը շինարարը շահել է 7,5 միլիոն դրամով: Առանձին ծրագրով կահավորվել է համակարգչային սենյակը, իսկ մյուս սենյակներն ու ճեմասրահը ընդհանուր կահավորման կարիք ունեն դեռ: Բայց կարեւորն այն է, որ կարողացանք ամբողջությամբ լուծել մշակույթի տան հիմնանորոգման խնդիրը, որտեղ գործում են մարզական եւ արվեստի խմբակներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 13/07/26

Ասիական ինդեքսներ - 13/07/26

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգուշանալ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից