Հասարակական

Հայաստանցի աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Հայաստանցի աշակերտները 2 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը տեղի ունեցած «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սան Էմիլ Կոստանյանը՚ բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել է եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 աշակերտ: Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում