ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամներն աշնանը կայցելեն Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն, ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՏԶՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ ծրագրերին և հետագա համագործակցության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է քաղաքական վերջին զարգացումներից հետո երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին։ Կարևորվել են հակամենաշնորհային քաղաքականության, բիզնեսի համար հավասար պայմանների ստեղծման, շուկայի ազատականացմանն ուղղված աշխատանքները, օրենսդրական դաշտի կարգավորումը։

Ֆրանս Վիկերսը ողջունել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, վերահաստատել իրենց կառույցի ՝ դրանց աջակցության հանձնառությունը։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամների այցը Հայաստան, ինչի ընթացքում կնախանշվեն Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության առաջնահերթություններն ու խնդիրները, իսկ արդեն 2019 թվականի առաջին եռամսյակում ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակը կներկայացնի մեր երկրին ցուցաբերվող աջակցության հնգամյա ծրագիրը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։

Հայերեն

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր