Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 25-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն եւ կարեւորել է բանկի ներդրումը հանրային եւ մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման գործում:

Հայաստանի նախագահն ու Բանկի պաշտոնյաները խոսել են գործընկերության առաջնահերթությունների, ընթացիկ ծրագրերի, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում